Միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ստրասբուրգում քննարկմանը, որտեղ խոսվել է եկեղեցի-պետություն հակամարտության մասին։
«Մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ ու հիմնավորված»,- ասաց նա։
Ըստ նրա՝ եկեղեցի-պետություն հակամարտություն չկա:
«Նա ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, մենք հնարավոր բոլոր օրինական ու թույլատրելի միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»,-ասաց եկեղեցուն դեմ դուրս եկած Փաշինյանը։