Այս պահին ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում է տեղի ունենում. Փաշինյան – CIVILNET

Այս պահին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուկայական արժեքի գնահատում է տեղի ունենում: Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե այդ արժեքը լինի հասանելի պետբյուջեի համար, մենք այն ամբողջությամբ կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԷՑ-ի ազգայնացման երկու սցենար է դիտարկվում. ՀԷՑ-ի ամբողջական ազգայնացում և դրա հանձնումը պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական սեփականություն։ Երկրորդ սցենարի համաձայն՝ ընկերության բաժնետերերի մեծ մասը կարող է փոխանցվել էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Վարչապետն այսօր հայտնեց, որ այս մասին փորձում են իրազեկել Էներգետիկ ոլորտում միջազգային թոփ ընկերություններին: «Հիմա […]

Leave a Comment