https://arm.sputniknews.ru/20260129/hajastan-dashinqi-cucaky-glkhavvorelu-havanakan-teknatsun-es-em-rvobert-qvocharjan-98212937.html
«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ. Ռոբերտ Քոչարյան
«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ես եմ. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Քոչարյանի խոսքով` դաշինքը հակված է ընտրությունների գնալ այսօր առկա ձևաչափով։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T13:28+0400
2026-01-29T13:28+0400
2026-01-29T13:29+0400
ռոբերտ քոչարյան
թեկնածու
ընտրություններ
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98203014_0:107:1600:1007_1920x0_80_0_0_5b22673c63494ffd771e1a1daf4f7150.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Հայաստան» դաշինքը ընտրությունների կմասնակցի թիմի որոշակի թարմացումներով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Նրա խոսքով` մասնակցության ձևաչափի հետ կապված դեռևս վերջնական որոշում չունենք, բայց հակված են գնալ նույն ձևաչափով։ Նա կրկնեց, որ վերջնական որոշումը կհրապարակեն փետրվարին։ Ինչ վերաբերում է հարցին, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հարցում են անցկացնելու փետրվարի սկզբին և դրանց ելնելով էլ որոշում կկայացնեն։Ըստ Քոչարյանի` այսօր հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ դեռևս ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ինքն է։«Այսօրվա դրությամբ այդպես է հավանական թեկնախուն ես եմ, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»,– հավելեց Քոչարյանը։2–րդ նախագահի նշեց, որ հասկանալու համար պրոֆեսիոնալ սոցիոլոգիական ընկերության են պատվիրելու հարցումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98203014_113:0:1534:1066_1920x0_80_0_0_bf88bcfe988bdc7762dcff1c8a1ad427.jpg.webp
ռոբերտ քոչարյան, թեկնածու, ընտրություններ, «հայաստան» դաշինք
ռոբերտ քոչարյան, թեկնածու, ընտրություններ, «հայաստան» դաշինք
Քոչարյանի խոսքով` դաշինքը հակված է ընտրությունների գնալ այսօր առկա ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Հայաստան» դաշինքը ընտրությունների կմասնակցի թիմի որոշակի թարմացումներով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով` մասնակցության ձևաչափի հետ կապված դեռևս վերջնական որոշում չունենք, բայց հակված են գնալ նույն ձևաչափով։ Նա կրկնեց, որ վերջնական որոշումը կհրապարակեն փետրվարին։ Ինչ վերաբերում է հարցին, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հարցում են անցկացնելու փետրվարի սկզբին և դրանց ելնելով էլ որոշում կկայացնեն։
«Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Եթե հայտնվել է մեր դաշինքում մեկը, ով կարող է ավելի մեծ ձայներ ապահովել, ուրեմն նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Բայց այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն»,– ասաց նա։
Ըստ Քոչարյանի` այսօր հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ դեռևս ցուցակը գլխավորելու հավանական թեկնածուն ինքն է։
«Այսօրվա դրությամբ այդպես է հավանական թեկնախուն ես եմ, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»,– հավելեց Քոչարյանը։
2–րդ նախագահի նշեց, որ հասկանալու համար պրոֆեսիոնալ սոցիոլոգիական ընկերության են պատվիրելու հարցումը։