Երբեք չենք լինի անկախ Երկիր, եթե չունենանք ուժեղ Բանակ. Մհեր Մկրտչյան


Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրել է.

 

 

Հ1-ին պատկանող և Հ1-ում խորը տեղ պահած ֆիլմ կա, կոչվում ա «Կյանք ու կռիվ»: Հաղթանակի մասին ա, Բանակը և Հայաստանը սիրելու մասին ա` հեչ ցույց տալու բան չի հիմա: Բայց դրա մասին չեմ գրում:

 

Ֆիլմը նկարելուց կողքիս էին Հովոն, Նարեկը, Բաբայանը, Գրիգորյանը…. բոլորի անունը չտամ` իրանց նման տղերքը շատ էին, իսկ Երկիրը ապահով:

 

Նրանք ինձ թույլ չէին տալիս կեղծել:

 

Ես նայում էի նրանց ու ուզում էի հասկանալ, որն ա էդ ուժը, որ ստիպում ա նրանց տենց սիրել Երկիրը` անմարդկային սիրել, անբացատրելի: Կոպեկներ ստանալով, տաքսի քշելով… սիրել ու պատրաստ լինել կյանքը տալ ամեն պահի….

Այդ սիրո բանաձևը չէի հասկանում նույնիսկ ես` նրանց մասին ֆիլմ նկարահանող ռեժիսորը:

 

Շատերին վերջին պատերազմը տարավ: Երևի շատերի մոտ եկավ հիասթափություն` դավաճանված լինելու գիտակցում:

Եռաբլուրը սրբավայր է և հիշեցում է մեր անցյալի մասին:

 

Երևի մենք ունենք նաև ապագա: Բայց պետք է հասկանանք, որ երբեք չենք լինի անկախ Երկիր, եթե չունենանք ուժեղ Բանակ:

 

Եթե այդ Բանակում չծառայեն նրանց պես տղերք: Եթե տարիներ անց իմ պես մի ռեժիսոր, շատ ավելի երիտասարդ, չխոստովանի, որ չի հասկանում` Զինվորի Իր Երկիրը սիրելու այդ բանաձևը:

Leave a Comment