
«Հայաստանում բենզինի պահանջարկը մոտավորապես 250 հազար տոննա է, դրա քանի՞ տոկոսն է կազմում նախորդ տարեվերջին Հայաստան ներկրված ադրբեջանական 1200 տոննա բենզինը, դա կարո՞ղ է գնային որևէ ազդեցություն ունենալ շուկայի վրա։ Խոսակցությունները, թե դրա շնորհիվ է բենզինի գինն իջել, ապսուրդ են և հիմարություն։ Ես սրա անունը դրել եմ «քարոզչական բենզինի ներմուծում»»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում բենզինի գինն էժանացել է այլ գործոնների ազդեցության հաշվին:
«Ադրբեջանն ունի 1 նավթազտարան, այն հազիվ է բավարարում իրենց պահանջները, ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։
«Անցած տարի Ադրբեջանը Ռուսաստանից ներմուծել է 120 հազար տոննա Պրեմիում տեսակի բենզին։ Մեծ հարց է՝ այդ բենզինը, որ այստեղ է եկել ադրբեջանակ՞ան բենզին է, թե՞ ռուսական։ Հեքիաթներ են, թե ադրբեջանական էժան բենզինը կգա: Ադրբաջանը չունի այդ քանակի բենզին: Բարի հեքիաթ է, բայց մի լսեք:…Այստեղ հարց է՝ ով է շահում՝ ՀՀ–ում գեներացված գումարները գնում են Ադրբեջան, այստեղ մի մեծ լավություն չեմ տեսնում»,- շել է ՀՀ երկրորդ նախագահը: Նա նաև հայտնել է, որ իշխանությունը, իր կառավարման ժամանակ երբեք բեզնին, դիզվառելիք չի ներմուծել, մասնավորն է ներմուծել։