https://arm.sputniknews.ru/20260129/mars-gvortsarann-u-mergeljany-zut-handznvats-en-eghel-sistemajin-karavarman-qvocharjan-98212218.html
«Մարս» գործարանն ու Մերգելյանը զուտ հանձնված են եղել «Սիստեմային» կառավարման․ Քոչարյան
«Մարս» գործարանն ու Մերգելյանը զուտ հանձնված են եղել «Սիստեմային» կառավարման․ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ երկու ընկերությունները շարունակում են պետական սեփականություն լինել։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T13:13+0400
2026-01-29T13:13+0400
2026-01-29T13:19+0400
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98205248_0:0:1600:901_1920x0_80_0_0_59de792d0ae603f501e26b691aa1a106.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի «Մարս» գործարանն ու Մերգելյան ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության կառավարության սեփականությունն են և տևական ժամանակ պայմանագրով հանձնված են եղել «Սիստեմա» ընկերությանը կառավարման համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Լրագրողը հետաքրքրվել էր, թե «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով տարիներ առաջ ՌԴ-ին որպես սեփականություն փոխանցված գույքն ինչո՞ւ է կառավարվում «Սիստեմայի» կողմից, որի սեփականատերը ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովն է, որը, ըստ լրագրողի, մտերիմ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նշենք, որ մինչև 2021թ․ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ անդամ է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Լրագրողի տեղեկություններով՝ Եվտուշենկովը գնել է Մերգելյան ինստիտուտը։«Ո՛չ «Մարս» գործարանը, ո՛չ Մերգելյան ինստիտուտը չեն հանդիսանում «Սինտորնիքսի» (պատկանում է АФК «Система»-ին– խմբ․) սեփականությունը։ Դրանք Ռուսաստանի կառավարության սեփականությունն են։ «Роскомимущества» գործակալությունն է տնօրինում նման կարգի սեփականությունները։ Բավականին երկար ժամանակ Ռուսաստանի այդ գործակալությունը տվել է այդ ընկերության (Մերգելյան ինստիտուտ– խմբ․) կառավարումը АФК «Система»-ին՝ մինչև 2023թ․։ 2023թ․ պայմանագիրն ավարտվել է, և ընկերությունը դուրս է եկել Հայաստանից։ Այն ժամանակ նաև АФК «Система»-ն ՀՀ-ում ուներ «Վիվասել» ընկերությունը, որը գնել էր լիբանանցի գործարարից։ Վերջերս «Роскомимущества»-ն առաջարկել և հորդորել է АФК «Система»-ին վերցնել այս ընկերությունների կառավարումը. այդ երկու ակտիվները պետական սեփականություն են»,- ասաց Քոչարյանը։Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ «Սիստեմա»-ում ունի բաժնետոմսեր, որոնք հայտարարագրված են։ Իսկ ինքն էլ հրաժարվել է տնօրենների խորհրդի կազմում կրկին առաջադրվել 2021թ․՝ ՀՀ-ում անցկացվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Թե ինչքան բաժնետոմս ունի, Քոչարյանը նշեց, որ չի հիշում, բայց շատ փոքր տոկոս է։«Ինչպե՞ս եմ բաժնետոմսեր ձեռք բերել․ ես եղել եմ անկախ տնօրեն 12 տարի, և կարգը հետևյալն էր՝ դու քո աշխատավարձի մի մասը ստանում ես փողով, մի մասը՝ արժեթղթերով։ Այն մասը, որ ես ստացել եմ արժեթղթերով, այո, հիմա կան»,- նշեց Քոչարյանը։Հավելեց՝ «Սիստեմա»-ում աշխատել է 12 տարի, և բացի պետական կառավարման այն փորձից, որ ունեցել է՝ աշխատելով որպես Արցախի և Հայաստանի նախագահ, վարչապետ, այնտեղ նաև մեծ ընկերության կորպորատիվ փորձ է ձեռք բերել։«Նշեք Հայաստանում որևէ մեկին, որն այդ կարգի փորձ ունի՝ և՛ պատերազմական, և՛ պետական կառավարման, և՛ մասնավոր հատվածում»,- շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը։ Նա վստահ է, որ իր այս փորձը կարող է ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, շարունակելով նախագահի խոսքը, նշեց, որ ըստ հայտարարագրի՝ բաժնետոմսերի 0,03 տոկոսն է նրան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98205248_179:0:1600:1066_1920x0_80_0_0_6f909da0bed9b0972f07045d7417e0b1.jpg.webp
ռոբերտ քոչարյան
ռոբերտ քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ երկու ընկերությունները շարունակում են պետական սեփականություն լինել։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի «Մարս» գործարանն ու Մերգելյան ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության կառավարության սեփականությունն են և տևական ժամանակ պայմանագրով հանձնված են եղել «Սիստեմա» ընկերությանը կառավարման համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Լրագրողը հետաքրքրվել էր, թե «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով տարիներ առաջ ՌԴ-ին որպես սեփականություն փոխանցված գույքն ինչո՞ւ է կառավարվում «Սիստեմայի» կողմից, որի սեփականատերը ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովն է, որը, ըստ լրագրողի, մտերիմ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նշենք, որ մինչև 2021թ․ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ անդամ է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Լրագրողի տեղեկություններով՝ Եվտուշենկովը գնել է Մերգելյան ինստիտուտը։
«Ո՛չ «Մարս» գործարանը, ո՛չ Մերգելյան ինստիտուտը չեն հանդիսանում «Սինտորնիքսի» (պատկանում է АФК «Система»-ին– խմբ․) սեփականությունը։ Դրանք Ռուսաստանի կառավարության սեփականությունն են։ «Роскомимущества» գործակալությունն է տնօրինում նման կարգի սեփականությունները։ Բավականին երկար ժամանակ Ռուսաստանի այդ գործակալությունը տվել է այդ ընկերության (Մերգելյան ինստիտուտ– խմբ․) կառավարումը АФК «Система»-ին՝ մինչև 2023թ․։ 2023թ․ պայմանագիրն ավարտվել է, և ընկերությունը դուրս է եկել Հայաստանից։ Այն ժամանակ նաև АФК «Система»-ն ՀՀ-ում ուներ «Վիվասել» ընկերությունը, որը գնել էր լիբանանցի գործարարից։ Վերջերս «Роскомимущества»-ն առաջարկել և հորդորել է АФК «Система»-ին վերցնել այս ընկերությունների կառավարումը. այդ երկու ակտիվները պետական սեփականություն են»,- ասաց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ «Սիստեմա»-ում ունի բաժնետոմսեր, որոնք հայտարարագրված են։ Իսկ ինքն էլ հրաժարվել է տնօրենների խորհրդի կազմում կրկին առաջադրվել 2021թ․՝ ՀՀ-ում անցկացվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Թե ինչքան բաժնետոմս ունի, Քոչարյանը նշեց, որ չի հիշում, բայց շատ փոքր տոկոս է։
«Ինչպե՞ս եմ բաժնետոմսեր ձեռք բերել․ ես եղել եմ անկախ տնօրեն 12 տարի, և կարգը հետևյալն էր՝ դու քո աշխատավարձի մի մասը ստանում ես փողով, մի մասը՝ արժեթղթերով։ Այն մասը, որ ես ստացել եմ արժեթղթերով, այո, հիմա կան»,- նշեց Քոչարյանը։
Հավելեց՝ «Սիստեմա»-ում աշխատել է 12 տարի, և բացի պետական կառավարման այն փորձից, որ ունեցել է՝ աշխատելով որպես Արցախի և Հայաստանի նախագահ, վարչապետ, այնտեղ նաև մեծ ընկերության կորպորատիվ փորձ է ձեռք բերել։
«Նշեք Հայաստանում որևէ մեկին, որն այդ կարգի փորձ ունի՝ և՛ պատերազմական, և՛ պետական կառավարման, և՛ մասնավոր հատվածում»,- շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա վստահ է, որ իր այս փորձը կարող է ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, շարունակելով նախագահի խոսքը, նշեց, որ ըստ հայտարարագրի՝ բաժնետոմսերի 0,03 տոկոսն է նրան