ՀՀ-ն նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է աշխատել միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ, ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերին հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»,- ասել է Փաշինյանը: