Արշակ սրբազանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան. պաշտպան

Բաժանորդագրվել

Միջնորդությունը դատարանում քննվելու է դռնփակ նիստով։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։

«Մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը»,–գրել է Բաբայանը։

Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։

Leave a Comment