«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Նորայր Սուքիասյանի անուն-ազգանունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ, որը որևէ առնչություն չունի վերջինիս հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Խնդրում ենք զեղծարարություններից խուսափելու նպատակով չպատասխանել որևէ հաղորդագրության»,- նշվում է զգուշացման մեջ։