29 հունվարի 2026 – 12:16 AMT
PanARMENIAN.Net – Ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 13-ը ներառյալ: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Պատճառն այն է, որ 2025-ի ձմեռային զորակոչի շրջանակում քաղաքացիների առողջական վիճակի ուսումնասիրությունն անհրաժեշտ է հասցնել ավարտին՝ որպեսզի հնարավոր լինի հստակեցնել նրանց զորակոչի ենթակա լինելու կարգավիճակը, հայտնում է Aysor.am-ը:
Զորակոչի ընթացիկ տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ բժշկական հետազոտությունների լրացուցիչ ծավալները հաշվի առնելով՝ մինչև հունվարի 31-ը դժվար է ամբողջությամբ ավարտել քաղաքացիների փորձաքննությունը։ Հատկապես, երբ որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով վերափորձաքննության վերջնաժամկետը սահմանված է եղել հունվարի 25-ը։
Այդ կապակցությամբ և 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թվականի ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժետություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։