Կառավարության որոշմամբ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 18` շաբաթ օրը:
Պատճառն այն է, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը:
Կառավարության նիստում նշվել է, որ շուրջ 50 երկրի ղեկավարներ լինելու են Երևանում, այդ պատճառով փոքր Կենտրոնը փակ է լինելու։
Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ քանի որ նախորդ 3 օրը հանգստյան օր է լինելու, նախապես նման որոշում են ընդունել։
«Մայովկա՞ է։ Այսինքն, խնդրել Երևանի կենտրոնից ակտիվ շտապել դեպի Սևանա լճի ավազան ու մարզեր, ու ակտիվ հանգստի»,- կատակեց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև գագաթնաժողովը Երևանում անցկացնելու որոշմանը. «Այն կոնսենսուսով է կայացվում, և շատ կարևոր հանգրվան է պետության կայացման և միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից։ Նաև կարևոր է , որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով։
Նման որոշումը նաև նրա համար է, որ մեր քաղաքացիներին լրացուցիչ անհարմարություններից զերծ պահելու, նամանավանդ հիմա արդեն մեր երթևեկության հետ կապված խնդիրները տեսանելի են ու խնդրահարույց, և իհարկե, միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու»,- ասել է նա։
