ԵՄ-ն և Ադրբեջանը Նախիջևանում երկաթուղային նախագիծ են սկսում – CIVILNET

Եվրամիությունը և Ադրբեջանը, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ, համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործման ուսումնասիրության աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության փոխանցմամբ՝ այս ներդրումն ուղղված է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում տնտեսական հոսքերի բարելավմանը: Նշվում է, որ Կողմերը մտադիր են տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և առևտրի ոլորտներում կայուն կապերի միջոցով ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու բարեկեցությանը: Հունվարի 21-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին` Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման գործում։

Leave a Comment