Մեզ վրա ազդելու ՌԴ լծակները հստակ են. Քոչարյան

Մեզ վրա ազդելու ՌԴ լծակները հստակ են. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ՌԴ-ից ՀՀ նկատմամբ հիբրիդային պատերազմի մասին խոսակցություններին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մաքսային սպառնալիքի քաղաքականություն է կիրառում նաև իր բարեկամ երկրների նկատմամբ։ 

«Մենք ընդունում ենք, որ ԱՄՆ-ն կարող է այս քաղաքականությունը վարել (տարիֆների բարձրացման), բայց մեր մտքով չի անցնում, որ ՌԴ-ն կարող է նման բան անել, որովհետև ՌԴ-ն իրեն այնպես է պահել այս ընթացքում, որ չենք պատկերացնում, թե կարող է անել։ Բայց ՌԴ լծակները՝ մեզ վրա նման կարգի քաղաքականությամբ ազդելու, հստակ են։ Նման մի քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ՝ պրոբլեմ է, որովհետև մեր գյուղարտադրանքը, բացի ՌԴ-ից, այլ տեղ չի գնում։ Մի պահ պատկերացրեք, որ ՌԴ-ն հիբրիդային պատերազմի շրջանակներում այդ քայլին դիմի»,- ասել է նա։

Քոչարյանը շեշտել է, որ Թրամփը չի մտածում, թե մեքսիկացիները կամ կանադացիները ինչ են մտածում, երբ ինքը մաքսատուրքերը բարձրացնելու սպառնալիք է հնչեցնում. «Իր ձեռքին ինչ լծակ կա, կիրառում է»,- ասել է նա։

Քոչարյանն օրինակ է բերել նաև խոշոր հարկատուների ցուցակը՝ ասելով, որ առաջին տասնյակում ընդգրկված ընկերությունները ՌԴ-ի հետ հարաբերություններով են գումար աշխատում. «Մի հատ սենց բանով կարան դրանց մուտքը ՌԴ փակել։ Ճիշտ հասկացեք իրավիճակը։ Եթե փորձեն նման բան անել, առաջինն եմ խնդրելու՝ իմ կապերով, որ չանեն նման բան։ Բայց ես նաև պրագմատիկ հասկանում եմ՝ ինչ կարգի ազդեցություն կարող են ունենալ»։

Leave a Comment