Մենք երբեք ուրիշ տեղից զենք առնելու խնդիր չենք ունեցել, այդպիսի գնումներ նույնիսկ եղել են. այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Ուղղակի Ռուսաստանի հետ գնային առումով այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ մարդ հիմար պիտի լինի, որ գնա կրկնակի, եռակի թանկ այլ տեղից գնի»,–ասաց ՀՀ 2–րդ նախագահը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը շարունակում է պնդել, թե ՀՀ–ին սպառազինություն չէին վաճառում, քանի որ ՀԱՊԿ անդամ էինք։