ԱՄՆ Մերձավոր Արևելքի դաշնակիցները կոչ են անում Թրամփին հրաժարվել Իրանին հարվածելուց


Միջազգային


Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցները փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական հարված չհասցնել Իրանին, որպեսզի խուսափեն տարածաշրջանը ավելի լայն հակամարտության մեջ ներքաշելուց։

Այս մասին հայտնել է The New York Times-ը:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները մի քանի շաբաթ աշխատում են լարվածությունը նվազեցնելու և Իսլամական Հանրապետությանը հարված հասցնելը կանխելու ուղղությամբ։

Իր հերթին ամերիկյան մի շարք պարբերականներ նշում են, որ այս հարցի շուրջ Թրամփը դեռևս հստակ որոշում չի կայացրել:


Leave a Comment