TRIPP–ը հայ–ամերիկյան պրոյեկտ է Թուրքիայի և Ադրբեջանի համար. Քոչարյան

Դա հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Թրիփփ»-ի ծրագրին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ այս ֆորմատով ծրագրում հայկական շահ չի երևում. «Հայաստանը նույնիսկ այստեղ կողմ չէ, դարձել է կիսակողմ։ Ընդհանրապես, տրանզիտային ուղիներն ունեն երկու գործոն, մեկը՝ աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով կոնտրոլի տակ է պահում, իսկ երկրորդը տնտեսական է։ Հիմա ԱՄՆ-ին այդ ազդեցություն տալը նշանակում է, որ աշխարհաքաղաքական  գործոնը զրոյացվել է»։

Հայաստանն այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ TRIPP–ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։

Leave a Comment