Նորագյուղը կվերածվի «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի – CIVILNET

Երևանի հարավ-արևմտյան մուտքի մոտ՝ Նորագյուղ թաղամասի և «Պասկևիչի բլուր» տարածքի շուրջ 81 հեկտարի վրա, նախատեսվում է հիմնել «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնը։ Որոշման նախագիծը հավանության է արժանացել կառավարության հունվարի 29-ի նիստին: Որոշմամբ կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է պետության անունից պայմանագիր կնքել ձեռքբերող մասնավոր ընկերությունների՝ «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ-ների հետ։ Սա հիմք կհանդիսանա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար, ինչը թույլ կտա սկսել սեփականության օտարման և կառուցապատման գործընթացը։ Ըստ պաշտոնական հիմնավորման՝ նոր կենտրոնը կդառնա միջազգային գործարար հանգույց՝ բանկերով, հյուրանոցներով, դիվանագիտական թաղամասերով և մշակութային օջախներով։ Նախագծով նախատեսվում է 70 հարկանի երկնաքերեր կառուցել: Ծրագիրը նախատեսում է նաև հիմնարար լուծումներ տրանսպորտային ենթակառուցվածքների […]

Leave a Comment