https://arm.sputniknews.ru/20260129/ynddimadir-dashtum-ka-hamagvortsakcutjan-lurj-neruzh-rvobert-qvocharjan-98200478.html
Ընդդիմադիր դաշտում կա համագործակցության լուրջ ներուժ. Ռոբերտ Քոչարյան
Ընդդիմադիր դաշտում կա համագործակցության լուրջ ներուժ. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` նախընտրական գործընթացները լավատեսություն են հաղորդում, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T11:42+0400
2026-01-29T11:42+0400
2026-01-29T11:43+0400
ռոբերտ քոչարյան
ընդդիմություն
իշխանություն
քարոզարշավ
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98199841_0:166:1600:1066_1920x0_80_0_0_550e0ac114f62fdeb09e24de3f7a629a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվել է աննախադեպ իրավիճակ, որը կարող է էականորեն ազդել առաջիկա ընտրական գործընթացների վրա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այսօր ներքաղաքական կյանքում առկա է մի իրավիճակ, որը նախկինում գրեթե չի հանդիպել։ՀՀ երկրորդ նախագահի գնահատմամբ՝ սա վկայում է այն մասին, որ հանրային օրակարգում առաջ են եկել հիմնարար արժեքներին առնչվող հարցեր, որոնք միավորում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց։ Քոչարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր դաշտում, անկախ գաղափարական տարբերություններից կամ անձնական հարաբերություններից, ձևավորվել է գրեթե միասնական խոսույթ։«Սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտում համագործակցության բավականին լուրջ հիմքեր կան։ Սա բացառիկ իրավիճակ է, և ևս մի հանգամանք, որը հնարավորություն է տալիս ու լավատեսություն հաղորդում, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ»,– նշեց Քոչարյանը։ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ նախկինում նախընտրական գործընթացների ժամանակ պայքարն անձերի և ծրագրեր մեջ էր։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98199841_179:0:1600:1066_1920x0_80_0_0_f72dffbf0e00456a363a4d25ed0b19dc.jpg.webp
ռոբերտ քոչարյան, ընդդիմություն, իշխանություն, քարոզարշավ, հայ առաքելական եկեղեցի
ռոբերտ քոչարյան, ընդդիմություն, իշխանություն, քարոզարշավ, հայ առաքելական եկեղեցի
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` նախընտրական գործընթացները լավատեսություն են հաղորդում, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվել է աննախադեպ իրավիճակ, որը կարող է էականորեն ազդել առաջիկա ընտրական գործընթացների վրա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այսօր ներքաղաքական կյանքում առկա է մի իրավիճակ, որը նախկինում գրեթե չի հանդիպել։
«Ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Ես չեմ հիշում որևէ ընտրություն, որ նախընտրական պայքարի ժամանակ հարցերը լինեին` Արարա՞տ, թե՞ Արագած, խոսքը գնար ազգային ինքնությունը պաշտպանելու, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին»,– ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահի գնահատմամբ՝ սա վկայում է այն մասին, որ հանրային օրակարգում առաջ են եկել հիմնարար արժեքներին առնչվող հարցեր, որոնք միավորում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց։ Քոչարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր դաշտում, անկախ գաղափարական տարբերություններից կամ անձնական հարաբերություններից, ձևավորվել է գրեթե միասնական խոսույթ։
«Սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտում համագործակցության բավականին լուրջ հիմքեր կան։ Սա բացառիկ իրավիճակ է, և ևս մի հանգամանք, որը հնարավորություն է տալիս ու լավատեսություն հաղորդում, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ»,– նշեց Քոչարյանը։
ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ նախկինում նախընտրական գործընթացների ժամանակ պայքարն անձերի և ծրագրեր մեջ էր։