Ճապոնիայում ոսկու գինը երկրորդ օրն անընդմեջ հասել է նոր պատմական առավելագույնի

Ճապոնիայում ոսկու մեկ գրամի գինը հասել է 32,248 իենի (մոտավորապես 210 դոլար), սահմանելով նոր ռեկորդային ցուցանիշ՝ երկրորդ օրն անընդմեջ։ Այս մասին նշվում է երկրի առաջատար թանկարժեք մետաղների դիլեր Tanaka Kikinzoku տվյալներից։

Ճապոնիայում ոսկու մեկ գրամի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 30,000 իենը։

Տեղական վերլուծաբանների կարծիքով՝ ներդրողների հետաքրքրությունը ոսկու նկատմամբ շարունակում է աճել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Fed) անկախության նվազման վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, որի ղեկավարությունը խստորեն քննադատվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այս պայմաններում ներդրողները ոսկին դիտարկում են որպես հուսալի ակտիվ։

Leave a Comment