Իրանի զինված ուժերը պատրաստ են հզոր հակահարվածի. Արաղչի – CIVILNET

«Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատը ձգանին, անհապաղ և հզոր պատասխան տալ մեր սիրելի հայրենիքի ցամաքի, օդի և ծովի դեմ ուղղված ՑԱՆԿԱՑԱԾ ագրեսիայի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ «12-օրյա պատերազմից» քաղված դասերը հնարավորություն են տվել Իրանին արձագանքել առավել ուժգին և արագ։ Արաղչին միաժամանակ շեշտել է, որ Իրանը շարունակում է ողջունել արդար և փոխշահավետ միջուկային գործարքը, որը կերաշխավորի երկրի՝ խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունքը և կբացառի միջուկային զենքի ստեղծումը։ Նա հավելել է, որ նման զենքը տեղ չունի իրենց անվտանգային հաշվարկներում, և Թեհրանը երբեք չի ձգտել տիրանալ դրան։ Արաղչիի այս հայտարարությունը […]

Leave a Comment