Կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը․ պատմության այս օրը (29 հունվար)



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ– Մոլդովա` Դատախազության աշխատողների օր, Ուկրաինա ` Հրշեջների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1824 –վախճանվել է  Մխիթարյան վարդապետ, հայագետ Ստեփանոս Ագոնցը:

1919– վախճանվել  է մեծագույն պետական, քաղաքական և հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը;

1923 –կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:

1928- բացվել է ՀԱՄԽ-ի առաջին շրջիկ թատրոնը:

1932 – ծնվել է  ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը:

1951 – ծնվել է  օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:

1960 – ծնվել է  Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

1999 – վախճանվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը:

2004-Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի խմբակցություններին ներկայացրել է Հայաստանում առաջին մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի թեկնածությունը, պաշտոնում առաջարկվել է նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:

2007- Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում Հայաստանը և «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը համաձայնագիր են ստորագրել Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ»-֊ի միջև  համագործակցության մասին:

2014-Ամերիկյան էներգետիկ ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։

2018-Պանթեոնում բացվել է լավագույն օպերային երգիչներից մեկը հանդիսացող Գեղամ Գրիգորյանին նվիրված հուշարձանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1455 –ծնվել է  գերմանացի փիլիսոփա և հումանիստ Յոհաննես Ռեուխլինը:

1616 —հոլլանդացի ծովագնացներ Լեմերն ու Սհաուտենը հայտնագործել են Հարավային Ամերիկայի ամենահարավային կետը՝ Հոռնի հրվանդանը:

1635– Ֆրանսիայի կարդինալ Ռիշելիեն հիմնադրել է Ֆրանսիական ակադեմիան:

1676 – Ֆյոդոր 3-րդը թագադրվել է Ռուսաստանի ցար:

1688 – ծնվել է  շվեդ գիտնական, փիլիսոփա, աստվածաբան Էմանուել Շվեդենբորգը:

1737 —վախճանվել է Բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալի կոչում ստացած գեներալ Ջորջ Դուգլաս-Համիլտոնը:

1814 – Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնել Ռուսաստանին և Պրուսիային:

1860 – ծնվել է  ռուս գրող Անտոն Չեխովը:

1861 – Կանզասը վավերացրել է ԱՄՆ-ի սահմանադրությունը և դարձել միության 34-րդ նահանգը:

1866– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը:

1886– գերմանացի ինժեներ Կառլ Բենցը բենզինով աշխատող առաջին ավտոմեքենայի համար ստացել է արտոնագիր:

1891 – Լիլիուոկալանին թագադրվել է որպես Հավայիի վերջին թագուհի:

1896 – Էմիլ Գրուբբեն առաջին անգամ օգտագործել է ռադիոակտիվ ճառագայթումը կրծքի քաղցկեղի բուժման նպատակով:

1916 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կայացել է գերմանական դիլիժաբլերի վերջին հարձակումը Փարիզի վրա:

1919 —ԱՄՆ-ում ընդունվել է սահմանադրության 18-րդ լրացումը, որը արգելել է սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը:

1927 —Անգլիայում առաջին անգամ հայտնվել են հյուրանոցային համարներ լոգարաններով:

1958 —տպագրվել է ԴԴՏ ինսեկտիցիդի վտանգավորության մասին առաջին հոդվածը: 1960 —ստեղծվել է առաջին արհեստական երիկամը՝  հեմոդիալիզի սարքը:

1963 – վախճանվել է ամերիկացի պոետ Ռոբերտ Ֆրոստը:

1964 – Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկել են 9-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը:

1970 – վախճանվել է անգլիացի ռազմական պատմաբան Լիդդել Հարտը:

1992– ստեղծվել է Ռոսատոմ ընկերությունը, որը հանդիսանում է Ռուսաստանի միջուկային համալիրը կարգավորող մարմինը:

1994– վախճանվել է թատրոնի և կինոյի ռուս նշանավոր դերասան Եվգենի Լեոնովը:

1997 —Նյու-Յորքի դատարանը Վյաչեսլավ Իվանովին (Յապոնչիկ) դատապարտել է 7 տարի 9 ամսվա բանտային կալանավորման:

2000 —Լաս-Վեգասի խաղատներից մեկի մատուցողուհի Սինդիա Դժեյը  «մեկձեռնանի բանդիտ» ավտոմատով շահել է 35 միլիոն դոլլար, որը խաղային ավտոմատներով շահած ամենախոշոր շահումն է:

2002– ԱՄՆ-ի  նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գործածել է «Չարիքի առանցք» թևավոր դարձած արտահայտությունը՝ ի նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային:

2006 —վախճանվել է կորեա-ամերիկացի նկարիչ, վիդեոարտի պիոներ Նամ Դժուն Պայկը:

2010 —առաջին թռիչքն է իրականացրել հինգերորդ սերնդի ռուսական կործանիչ  Су-57-ը:

2025 —Վաշինգտոնի երկնքում բախվել են մարդատար ինքնաթիռը և ԱՄն բանակի ուղղաթիռը, զոհվել է 67 անձ:

Կ. Խաչիկյան

 


Leave a Comment