Լեգենդար Մալդինիի որդին կխաղա «Լացիոյում»

Իտալական «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին Դանիել Մալդինին «Ատալանտայից» տեղափոխվել է «Լացիո», հաղորդում է հռոմեական ակումբի կայքը։

24-ամյա կիսապաշտպանը հանդես կգա վարձակալությամբ մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում Դանիել Մալդինին «Ատալանտայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Leave a Comment