
Այսօր ուշադրության կենտրոնում է արժեքահեն կրթությունը՝ այն կրթական մոտեցումը, որը սովորեցնում է ոչ միայն գիտելիքներ, այլև մարդու կյանքի համար կարևոր արժեքներ՝ ազնվություն, պատասխանատվություն, հարգանք ու համերաշխություն։
Կարևոր է, որ մեր կրթական ծրագրերը դառնան այնպիսի հարթակ, որտեղ գիտելիքն ու արժեքները քայլում են միևնույն ուղղությամբ։



Աշխարհն այնքան բազմազան է, որ յուրաքանչյուր ընտանիք ու համայնք ունի իր յուրահատուկ սովորույթներն ու արժեքները։ Երբ մենք խոսում ենք կրթության մասին, հարց է առաջանում՝ ինչպես կրթությունը կարող է հարգել այս տարբերությունը և միևնույն ժամանակ ձևավորել համընդհանուր արժեքներ։
- Արդյո՞ք մենք կարող ենք «չափել» այն արժեքները, որոնք երեխաները ձեռք են բերում կրթության միջոցով:
- Ինչպե՞ս հասկանանք, որ ուսուցումը իսկապես փոխում է մարդու պահվածքը և մտածողությունը։
- Ինչպե՞ս է ձևավորվում արժեքահեն կրթությունը, և ի՞նչ ազդեցություն ունի ապագայի սերունդների վրա։
- Ինչո՞ւ է այսօր հատկապես կարևոր, որ կրթությունը լինի արժեքահեն։
«Դպրության» տաղավարում այս հարցերին է պատասխանում մանկավարժ, կրթության ոլորտի փորձագետ Հռիփսիմե Խանզադյանը։