Զիդան անունով ֆուտբոլիստը կխաղա «Արարատ-Արմենիայում»

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է նոր համալրման մասին։

Ակումբի շարքերը համալրել է 27-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Զիդան Բանջաքին։

Ֆուտբոլիստը հանդես է գալիս Գվինեա-Բիսաուի ազգային հավաքականում։ Նրա վերջին ակումբը եղել է հունական «Պանսերաիկոսը»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի 650 հազար եվրո է։ Զիդանը նախկինում հանդես է եկել պորտուգալական «Ֆեյրենսեում», «Մաֆրայում», «Կազա Պիայում», «Ավեշում», «Բենֆիկա» 2-ում։

Leave a Comment