Իրանի դեմ հարձակման ծրագիր չկա. Ռուբիո

Իրանի դեմ հարձակման ծրագիր չկա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է ամերիկա-իրանյանհարաբերություններին։

Ի պատասխան Թրամփի կողմից Իրանի նկատմամբ կրկին հնչած ռազմական գործողությունների սպառնալիքների՝ Ռուբիոն հայտարարել է, որ ներկայումս Իրանի դեմ հարձակման որևէ ծրագիր գոյություն չունի։

Թեհրանի կառավարության փոփոխության հնարավորության մասին հարցին ի պատասխան նա ասել է, որ դա կպահանջի «շատ մանրակրկիտ մտածողություն», քանի որ այդ գործընթացը «շատ ավելի բարդ կլինի», քան Մադուրոյի հեռացումը։

Ռուբիոն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացումը (այս շաբաթ ժամանած ավիակիրն ու ուղեկցող նավերը) ուղղված է «մեր անձնակազմի նկատմամբ Իրանի հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելուն»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment