ԵՄ խորհուրդը երկուշաբթի օրը համաձայնեցրել է ռուսական գազի ներմուծումը Եվրամիություն դադարեցնելու կանոնները։
«Այսօր ԵՄ 27 անդամ պետությունները պաշտոնապես հաստատեցին կանոնները, որոնք արգելում են ինչպես ռուսական խողովակաշարային գազի, այնպես էլ հեղուկացված բնական գազի ներմուծումը ԵՄ», – ասվում է ԵՄ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Հեղուկացված բնական գազի ներմուծման լիակատար արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի սկզբին, իսկ խողովակաշարային գազի ներմուծման արգելքը՝ 2027 թվականի աշնանը», – ասվում է հայտարարության մեջ։

