Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը և քրեական պատասխանատվությունը. «Ձեր փաստաբանը»

ՀՀ քաղաքացիների և ՀՀ քաղաքացիություն ստանալու մտադրություն ունեցողների համար զինվորական ծառայության պարտականության կատարումը կարևորագույն նշանակություն ունի: Ինչպե՞ս է կազմակերպվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչը: ՀՀ քրեական օրենսգիրքն ամրագրում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու համար նախատեսված պատժաչափերը։

Մասնավորապես, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Իսկ եթե նույն արարքը կատարվել է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհո՞վ։

Նշված հանցանքը կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել է քրեական վարույթ իրականացնող մարմին և պետական բյուջե վճարել է պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը։ Ի՞նչ չափեր են նախատեսված։

Հաղորդման շրջանակում կանդրադառնանք նաև հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ պատժաչափ է նախատեսված վարժական հավաքից խուսափելու համար։
  • Ի՞նչ պատժաչափ է սահմանված այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ ծառայության չներկայանալու համար։
  • Ի՞նչ պատժաչափ է նախատեսված ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և պատիժ կրած անձի կողմից առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելու համար։
  • Երկքաղաքացիությունը չի՞ ազատում արդյոք զինվորական պարտավորությունից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից (եթե անձը չի ծառայել առաջին պետության զինված ուժերում)։
  • Վաղեմության ի՞նչ ժամկետ է նախատեսված քննարկվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից ազատվելու նպատակով։

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ձեր փաստաբանը» հաղորդման ընթացքում խոսում է զինվորական ծառայության պարտավորության, դրանից խուսափելու և քրեական պատասխանատվության իրավական նրբությունների մասին։

Leave a Comment