«Իշխանությունն ասում է, համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Բայց համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր, վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի»,- այս մասին կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «AntiCor» հակակոռուպցիոն հարթակի հիմնադիր, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Փորձում են թողնել տպավորություն, որ կոռուպցիան միայն կաշառքն է, ինչ-որ պետական ծառայողի փող տալը, և համակարգայինն էլ այն է, որ այդ փողից բաժին ունի, ենթադրենք, Նիկոլ Փաշինյանը։ Ես նորից եմ կրկնում, իրենց նկարագրած համակարգային կոռուպցիան, որ չկա, չենք կարող վստահ կերպով պնդել, բայց նույն կերպ նախկինում էլ հնարավոր չի եղել դա պնդել ու հաստատել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։