Ֆուտզալի Եվրո-2026. Հայաստան-Լիտվա խաղն ավարտվել է 3։3 հաշվով – Armenia Today

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին մրցավեճում ոչ-ոքի է խաղացել Լիտվայի հետ, հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Խաղն ավարտվել է 3։3 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Դենիս Նևեդրովը, Միքայել Ղանդիլյանը և Վլադիմիր Սանոսյանը։:

Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր և առաջին տեղով դուրս եկել փլեյ-օֆֆ:

Հունվարի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը քառորդ եզրափակչում կհանդիպի Խորվաթիայի ընտրանուն:

Leave a Comment