Ֆուտզալի Եվրո-2026․ խմբային փուլը՝ առանց պարտության

Ֆուտզալի Եվրո-2026․ խմբային փուլը՝ առանց պարտության

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի խմբային փուլի B խմբի վերջին՝ երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց տանտեր Լիտվայի ընտրանու հետ (3։3)։ 

Մեր հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Դենիս Նևեդրովը, Միքայել Խանդիլյանը և Վլադիմիր Սանոսյանը։

Ռուբեն Նազարեթյանի սաները խմբային փուլում վաստակեցին 7 միավոր և առաջին տեղով դուրս եկան B խմբից։ Քառորդ եզրափակչում մեր ընտրանին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5։4 հաշվով՝ Չեխիային։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment