Ֆուտզալի Եվրո-2026․ առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է

Ֆուտզալի Եվրո-2026․ առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումն է անցկացնում Եվրոպայի առաջնության խմբային փուլի շրջանակներում։ Մրցակիցը Լիտվայի հավականն է։ 

Առաջին խաղակեսից հետո Ռուբեն Նազարեթյանի սաները հաղթում են 2։0 հաշվով։ Վլադիմիր Սանոսյանի փոխանցումից հետո Դենիս Նևեդրովը բացել է հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Միքայել Ղանդիլյանը կրկնապատկել է մեր ընտրանու առավելությունը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն արդեն ապահովել է տեղը քառորդ եզրափակչում՝ անկախ այս հանդիպման արդյունքի։ Քառորդ եզրափակչում մրցակիցը Խորվաթիայի հավաքականն է։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment