Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ափսոսանք է հայտնել, որ «Ռուսաստանը Վրաստանին հետ է քաշել իր ազդեցության դաշտ»՝ նշելով, որ Կրեմլը Հայաստանի նկատմամբ այսօր կիրառում է նույն մեթոդները, որոնք նախկինում կիրառել է Թբիլիսիի դեմ։ Այս մասին Սանդուն խոսել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ընթացքում։ Խոսելով «Ռուսաստանի ռազմական ագրեսիայի և հիբրիդային գործողությունների» մասին՝ Մայա Սանդուն նշել է, որ դրանք ուղղված են Եվրոպան թուլացնելուն, վերահսկելուն և բաժանելուն։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վերջին երկու տարիներին Մոլդովայում ընտրական գործընթացներին միջամտելու Մոսկվայի փորձերին։ Սանդուի խոսքով՝ ինքը հպարտ է, որ Մոլդովան կարողացել է դիմակայել այդ «հարձակմանը», և […]