Հայաստանի կառավարությանը մեկ օր ժամանակ ունի ՄԻԵԴ-ին ավելի քան երեք ամիս կալանավորված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի ու պահման պայմանների մասին տեղեկություններ տրամադրելու համար: Փաստաբան Զարուհի Փաստանջյանի խոսքով՝ անմարդկային պայմաններում է պահվում Վարդան Ղուկասյանը: Բայց նա չի կարծում, թե կառավարությունը եվրադատարանին իրականությունը կպատմի: