Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիային

Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիային

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված ցանկացած տեսակի ռազմական գործողություն Իսլամական Հանրապետությունը կդիտարկի որպես պատերազմի սկիզբ, և դրան կհետևի անհապաղ ու աննախադեպ պատասխան։ Այs մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին։

«Սահմանափակ հարվածը պատրանք է։ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ցանկացած ռազմական գործողություն՝ անկախ վայրից և մակարդակից, Թեհրանի կողմից կդիտարկվի որպես պատերազմի սկիզբ, և պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ ու աննախադեպ։ Դրա թիրախը կլինի ագրեսորը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցություն են ցուցաբերում ագրեսորին»,- գրել է Շամխանին X սոցիալական ցանցում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment