
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու համար «ժամանակը սպառվում է»՝ Պարսից ծոցում ԱՄՆ զինված ուժերի շարունակական կուտակման ֆոնին։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի «հսկայական արմադան» արագորեն և վճռականորեն շարժվում է դեպի տարածաշրջան՝ ընդգծելով Վաշինգտոնի պատրաստակամությունը ուժ կիրառելու անհրաժեշտության դեպքում։
Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության, եթե այն հիմնված լինի փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Միևնույն ժամանակ Իրանը զգուշացրել է, որ ճնշման դեպքում կպաշտպանի իրեն և «կպատասխանի աննախադեպ ձևով»։
Իրանի իշխանությունները կրկին ընդգծել են, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։