Պորտուգալիայում փոթորկի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի


Միջազգային


Պորտուգալիայում Պիրենեյան թերակղզում տեղի ունեցած փոթորկի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, հաղորդել է EFE գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ փոթորկի հետևանքով երկու մարդ մահացել է։ Երկրի իշխանությունները խորին ցավակցություն են հայտնել միջադեպի կապակցությամբ։


Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փոթորիկը միաժամանակ հանգեցրել է հարյուրավոր միջադեպերի, դպրոցներում դասերի դադարեցման և երթևեկության խափանումների։


Իսպանիան ևս հայտնել է փոթորկի պատճառով առաջացած խնդիրների մասին, որոնք ուղեկցվել են ձյան տեղումներով, անձրևով և ուժգին քամու պոռթկումներով։


Leave a Comment