Հանուն զոհերի հոգու հանգստության Եռաբլուրում աղոթել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո նա հեռացել է՝ չպտասխանելով լրագրողների հարցերին՝ կապված իշխանության հակաեկեղեցական արշավի ու Վեհափառի վերջին որոշման հետ՝ կարգալույծ հռչակել Մասյացոտն թեմի առաջնորդին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը լրագրողներին հորդորել է չխախտել օրվա խորհուրդը՝ թույլ տալ, որ ապրեն օրվա խորհրդի մեջ, իսկ մյուս թեմաներին կանդրադառնա այլ առիթով: