Մերցը ողջունել է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է Աբու Դաբիում սկսված բանակցությունների շարունակությունը՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։

«Լավ է, որ ուկրաինացիների և ռուսների միջև Աբու Դաբիում սկսված բանակցությունները շարունակվում են», – ասել է Մերցը Բեռլինում Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև նշել է, որ Գերմանիան կաշխատի «եվրոպացի գործընկերների հետ՝ հակամարտությանը հնարավորինս արագ վերջ դնելու համար»։

«Մենք ցանկանում ենք, որ մարտերը դադարեցվեն», – պնդել է Գերմանիայի կանցլերը։ «Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը մնա բանակցությունների սեղանի շուրջ և պատրաստ լինի այս  պատերազմը բանակցությունների միջոցով ավարտելուն», – ասել է Մերցը։

Leave a Comment