
«Խաղաղության խորհուրդ»-ը չի փոխարինի ՄԱԿ-ին, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այն ՄԱԿ-ի այլընտրանքը չէ, բայց Գազայի դեպքում ՄԱԿ-ը շատ քիչ բան է արել, բացի պարենային օգնությունից»,- ասել է նա։
Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրեցին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այնուհետև կազմակերպության ստեղծումն անվանեց մեծ ժառանգություն և հայտարարեց համաշխարհային խաղաղության իր հույսի մասին։
Կանոնադրությունը ստորագրել են ԱՄՆ-ն, Հայաստանը, Արգենտինան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, ինքնահռչակ Կոսովոյի տարածաշրջանը, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուզբեկստանը և Մոնղոլիան։
The New York Times-ը հաղորդել է, որ Թրամփին տրվել է Գազայի հատվածը կառավարելու համար բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելու լիազորություններ՝ իր կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի» շրջանակներում։ Այս մարմնում հիմնական պաշտոններից մեկը կզբաղեցնի Գազայի «ավագ ներկայացուցիչը», որը պատասխանատու կլինի անկլավի վարչակազմի վերահսկման համար։