ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.
«Հայոց բանակի օրվա առթիվ Փարաքար համայնքում մասնակցել եմ տոնական միջոցառման՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայոց բանակի անփոխարինելի դերը մեր պետականության ամրապնդման, ազգային անվտանգության պահպանման և խաղաղ ապագայի կերտման գործում։
Մեր պարտքն է մշտապես մեծարել, արժևորել և հիշատակել բանակի դերը՝ անվտանգ ու անկախ հայրենիք ունենալու ճանապարհին»,- նշել է նա:
—00—ՍՊ