ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի կնքման մասին, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Այս պահին շատ է խոսվում անվտանգության երաշխիքների մասին, և դա այն բանն է, որի շուրջ այժմ կա ընդհանուր համաձայնություն, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային», – ասաց նա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև իր ցուցմունքում։
Նա պնդեց, որ երաշխիքները կենթադրեն եվրոպական զորքերի «փոքր կոնտինգենտի» տեղակայում, հիմնականում ֆրանսիական, ինչպես նաև Միացյալ Նահանգների աջակցություն, առանց որի դրանք «անօգուտ» կլինեին։
