Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ս.թ. հունվարի 27-ին աստվածուրաց և պետականադավ Ներսիսյան զույգը` Կտրիճը և Եզրասը, կարգալույծ հռչակեցին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին: Այս դեպքը Կտրիճի արած նախորդ ավելի քան 100 հանիրավի կարգալուծություններից առանձնանում է. այս կարգալուծությունը հարված է ոչ միայն «Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգում» նախաձեռնությանը, որը փորձում է մեր եկեղեցին ազատագրել գործակալի ճիրաններից և վերադարձնել հայ ժողովրդին, այլ նաև մեր պետության ինքնիշխանությանը, քանզի Գևորգ սրբազանը և Բարենորոգումը նախաձեռնած մյուս հայաստանաբնակ էջմիածնասեր և պետականամետ եպիսկոպոսները վերջին 5 տարիներին ընդդիմացել և դեմ են արտահայտվել Կտրիճի և Եզրասի` եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելուն, դեմ են եղել վերջիններիս չեկիստ սքեմավորների ռազմական հեղաշրջման կոչերին և ահաբեկչության միջոցով օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը տապալելուն:
Մեր պետության և եկեղեցու Տրոյական ձիերի` Ներսիսյան եղբայրների հայրենիքը ՀՀ-ն չէ, այլ 1836 թ. (Պոլոժենիե) Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցուն տիրացած, այնուհետև 1920-ին Առաջին Հանրապետությունը օկուպացրած Խորհրդային Միությունը, որից Կտրիճն ու Եզրասը մինչ օրս անամոթաբար շարունակում են շքանշաններ և հրամաններ ստանալ: