Հայաստան-Քուվեյթ գործընկերությունը խորանում է | Radar Armenia

Հայաստան-Քուվեյթ գործընկերությունը խորանում է

Քուվեյթի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգետիկայի նախարար, ֆինանսների գործող նախարար և տնտեսական հարցերի ու ներդրումների պետական նախարար Սաբիհ Աբդուլազիզ ալ Մուխայզիմի հետ: Տվյալ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում անցկացնելու և այդ նպատակով Հայաստան նախապատրաստական այց կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր։

Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են շարունակական և կառուցողական երկխոսության պահպանումը՝ ընդգծելով բաց և ակտիվ հաղորդակցության դերն առաջիկա նախաձեռնությունների առաջմղման և Հայաստանի ու Քուվեյթի միջև գործընկերության ընդլայնման գործում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment