Էդգար Սևիկյանը գեղեցիկ գոլ է խփել Ակրոնի կազմում


Սպորտ


Աբու Դաբիում հավաք անցկացնող Տոլյատիի «Ակրոնը» ստուգողական խաղում 2-0 հաշվով առավելության է հասել «Ռոդինա-2»-ի նկատմամբ։

«Ակրոնի» կազմում երկրորդ գոլը տուգանային հրապարակից դուրս կատարած դիպուկ հարվածով խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 18 տուրերից հետո «Ակրոնը» վաստակած 21 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Armsport


Leave a Comment