Եթե Իսրայելը Իրանի կողմից հարձակման ենթարկվի, Իսրայելը կպատասխանի այնպիսի ուժով, ինչպիսին Թեհրանը երբեք չի տեսել։
Այս մասին տեղական հեռուստաալիքներով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Եթե Իրանը լուրջ սխալ թույլ տա և հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք այնպիսի ուժով, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել», – ասել է նա։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը լուրջ հարված է հասցրել Իրանին և նրա արբանյակներին 2025 թվականի ամռանը։ «Իրանը հիմա փորձում է վերակառուցվել, բայց Իսրայելը թույլ չի տա դա անել», – հավելել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը և Իսրայելը 2025 թվականի դեկտեմբերի վերջին համաձայնության են եկել չհարվածել միմյանց։