Անվտանգության երաշխիքը տանկը կամ զինվորը չէ. Նիկոլ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260128/anvtangutjan-erashkhiqy-tanky-kam-zinvvory-che-nikvol-pashinjan-98191858.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98189410_0:0:1484:1113_1920x0_80_0_0_51b34688cfd8402b98dd92b8ad45e4a9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, զինվոր, անվտանգություն

հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, զինվոր, անվտանգություն

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը համոզված է, որ անվտանգության ամբողջ հոգսը չի կարելի դնել բանակի վրա:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Երկրի անվտանգության ապահովման հարցում անհրաժեշտ է բանակի դիմաց ավելացնել նոր անվտանգային բուֆերներ։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիսավոր նիստի ժամանակ։

Ըստ նրա` նոր անվտանգային բուֆերների ավելացումը հնարավորություն կտա, որ բանակն անվտանգության ապահովման առաջին մեխանիզմը չլինի։

«Չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա: Անվտանգության երաշխիքը այն չէ, որ տանկ կամ զինվոր է կանգնած։ Դրանից մեր անվտանգության մակարդակը չի ավելանում, այլ լինել համաշխարհային առևտրային մատակարարման շղթաների մի մասը։ Մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք դրան: Մենք ի՞նչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց: Առաջին շարակարգը լեգիտիմությունն է։ Միջազգային լեգիտիմությունը շատ կարևոր հանգամանք է. երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա, դա բոլորովին այլ վիճակ է»,– շեշտեց վարչապետը։

Փաշինյանի համոզմամբ՝ հաջորդ շարակարգը փոխկապվածությունն է, որով պետք է ապահովվի արտաքին անվտանգությունը:

«Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր է անհրաժեշտ, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնա բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը` որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից»,– ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով` «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRRIP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ:

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRRIP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար։

ՀՀ բանակում համազգեստի փոփոխությունը շարունակական է լինելու. Փաշինյան

Leave a Comment