Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը չի պատրաստվում լքել Մասյացոտնի թեմի առաջնորդարանը



Քաղաքական












Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան` ավազանի անունով) չի պատրաստվում լքել Մասյացոտն թեմի առաջնորդարանը։

Eouromedia24-ի տեղեկություններով Փաշինյանի շուրջ ձևավորված շարժմանն առաջիններից միացած կարգալույծ  հռչակված Սարոյանը չի պատրաստվում լքել Մասիսում գործող Մասյացոտնի թեմի առաջնորդարանը, նրա անվտանգությունը շարունակում է վերահսկվել ոստիկանության գվարդիայի կողմից՝ երկու ավտոմեքենայով։

Ավելին, այսօր նա անձամբ ներկայացել է առաջնորդարան։ Ներկայումս նրա շրջապատում մնացել է միայն մեկ կողմնակից՝ քահանա, մոմավաճառ և վարորդ, որը, ինչպես նշվում է, նրա քրոջ ամուսինն է։

Նա առաջնորդարան է գնացել հոգևորականի վեղարով՝ դրանով ցույց տալով, որ ինքը արհամարհում է իրեն օծած և իրեն կարգալույծ արած Վեհափառ Հայրապետի որոշումը։

Զուգահեռաբար կեսօրից սկսած՝ Սարոյանը անհանգստություն է ունեցել և սկսել է հեռախոսազանգեր կազմակերպել տարբեր ուղղություններով՝ պարզելու համար, թե ինչ քայլեր է պլանավորում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրեն առաջնորդարանից դուրս բերելու հարցում։

Ստեղծված իրավիճակը վկայում է՝ Արման Սարոյանը գործում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով և երաշխավորությամբ, սակայն միաժամանակ ունի ներքին վախեր՝ վերջնականապես պախարակվելու առնչությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա իր ներսում քննարկում է հաջորդ քայլերի հնարավոր սցենարները։



Leave a Comment