Երկնային բանակի հիշատակը հարգելու համար երեկ Եռաբլուր բարձրացած քաղաքական վերնախավը, լուռ է երկրային բանակի օրը` չնայած հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելիս նախագծի հեղինակներից ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը խոստանում էր տոնել այս օրը, այսօր ՔՊ-ականներից Եռաբլուրում են եղել միայն Անդրանիկ Քոչարյանն ու Սասուն Միքայելյանը: Ընդդիմությունն է այսօր ծաղիկներ խոնարհել զոհվածների շիրիմներին՝ արձանագրելով, որ իշխանությունը դիտմամբ է բանակի օրվա նախօրեն հիշատակի օր սահմանել, որ այսօր զինվորական պանթեոն չբարձրանա: «Կարծես արգելված է այդ մարդկանց բանակի, մեր զոհերի, պատերազմի մասին խոսել»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: