Չեմ կարծում, որ ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցության մասին բաց խոսվում է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։
Լևոն Սարդարյանն ու փորձագետը զրուցում են Բանակի օրվա, Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների մասին։
Ներսիսյանի խոսքով, Ադրբեջանը շարունակում է զինվել, որ միշտ խոսի ուժի դիրքերից։ «Պետք է դինամիկա ունենալ՝ Ադրբեջանից սպառազինման առումով ետ չմնալու»,– նշել է բանախոսը։