Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ տարածաշրջանային և միջազգային հարցեր է քննարկել

Քաղաքականություն

28.01.2026 | 18:50

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և ապագա հեռանկարները։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերն ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր շփումների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկված թեմաների թվում են եղել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը, ներդրումային հնարավորությունները, կապի և տրանսպորտային միջանցքները, էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև նորարարության և թվային զարգացման ոլորտներում համագործակցությունը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, անդրադարձել են բազմակողմ համաձայնագրերի շրջանակում համագործակցության կարևորությանը։

Նախարարները վստահություն են հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և բազմաթիվ ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment